Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ով կորցնի Փենսիլվանիան, շատ մեծ հավանականությամբ կորցնելու է Սպիտակ տունը

Ով կորցնի Փենսիլվանիան, շատ մեծ հավանականությամբ կորցնելու է Սպիտակ տունը
16.10.2024 | 11:26

Այս օրերին մենք ականատես ենք լինում ԱՄՆ-ի պատմության ամենից լարված ընտրություններից մեկին: Այս ընտրություններում թեկնածուների վարկանիշներն այնքան մոտ են, որ ամբողջությամբ տեղավորվում են վիճակագրական սխալի մեջ: Վարկանիշներն այնքան մոտ են, որ ցանկացած մեծ կամ միջին իրադարձություն կարող է ճակատագրական լինել երկու թեկնածուների համար էլ: Դա կարող է լինել Մերձավոր Արևելյան պատերազմն ու ամերիկյան աջակցությունը Իսրայելին, Նահանգներում մոլեգնող փոթորիկները (ի դեպ, սրա բացասական ազդեցությունը Հարիսի շտաբում արդեն զգում են), կամ նույնիսկ ապօրինի միգրանտի կողմից կատարված միջին ծանրության մի հանցագործությունը:

Գերլարված, ծայրաստիճան բևեռացված և զգայուն իրավիճակ է (որի արդյունք են նաև Թրամփի դեմ իրականացված 2(3?) մահափորձերը), սակայն ընտրությունների ելքը որոշելու է ընդամենը մի քանի նահանգ: Ընտրողների ձայների մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, բաժին կհասնի Հարիսին, սակայն ընտրությունները որոշում են ոչ թե ընտրողները, այլ՝ ընտրիչները: Այդ ճակատագրական որոշումն այս ընտրություներում կայացնելու են Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Նորթ Քերոլայնան, Արիզոնան, Վիսկոնսինը: Իսկ շքերթը առաջնորդելու է (միգուցե նաև ամփոփելու է) Փենսիլվանիան: Ով կորցնի Փենսիլվանիան, շատ մեծ հավանականությամբ կորցնելու է Սպիտակ տունը:

Մնաց 20 օր:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 8345

Մեկնաբանություններ